ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Եվրոպայում շուկա է, որ «բացվում» է հայկական ապրանքների համար

Եվրոպայում շուկա է, որ «բացվում» է հայկական ապրանքների համար
24.07.2026 | 13:25

Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք՝ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա է, որ բացվում է հայկական ապրանքների համար: Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն: Ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ՝ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում, և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել, դա կհավաստի:

Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել՝ վարչաբենդի գլխավորութամբ:

Արթուր Դանիելյան

Դիտվել է՝ 3443

Մեկնաբանություններ